17 01 2022

Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն․ Էդգար Ղազարյան

Սուտ դիպլոմները քիչ էին, հիմա էլ՝ մեդալի սուտ պատմություն․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տարբեր պաշտոնյաների պետական նմուշի դիպլոմներին չհամապատասխանող ավարտական փաստաթղթերի սկանդալային պատմություններին եկավ միանալու ժողովրդական-գուսանական կատարողական արվեստի «վարպետ», գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Ռուսաստանի Նախագահի կողմից մեդալով պարգևատրվելու լուրը։
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հունվարի 12-ին տեղեկատվություն է տարածել այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով»:
Իրականում Ռուսաստանի Դաշնության Նախագահը Արթուր Դավթյանին պարգևատրելու վերաբերյալ որոշում չի կայացրել։ Մեդալի ձևաթղթի վրա վկայակոչված ՌԴ Նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի թիվ 229 հրամանագիրը, ոչ թե վերաբերում է Արթուր Դավթյանի պարգևատրելու, այլ «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալ սահմանելու մասին։ Իսկ այդ մեդալով Արթուր Դավթյանի պարգևատրել է ոչ թե Ռուսաստանի Նախագահը Վլադիմիր Պուտինը, այլ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։
Հատկանշական է, որ ՌԴ գլխավոր դատախազի 2021 թվականի օգոստոսի 12-ի թիվ 463 հրամանով սահմանվում է, թե ում կարող է շնորհվել «Ռուսաստանի դատախազության 300-ամյակ» մեդալը, որում հիշատակում չկա այլ երկրների գլխավոր դատախազների մասին։ Այսինքն, այդ մեդալը նախատեսված է միայն Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատողներին և վետերաններին պարգևատրելու համար։ Ստացվում է, որ Արթուր Դավթյանը, ստանալով այդ մեդալը, համաձայնել է ընդունել Ռուսաստանի Դաշնային սուբյեկտի դատախազի կամ նրա հավասարեցված անձի կարգավիճակը։
Դա, իհարկե, ձեռքբերում է Ադրբեջանի շրջանային, կամ Թուրքիայի վիլայեթության դատախազի կարգավիճակի համեմատ։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ, որ ՌԴ Նախագահի կողմից պետական պարգևով պարգևատրված ՀՀ միակ գլխավոր դատախազը եղել է Աղվան Հովսեփյանը, ով ՌԴ Նախագահի 2012 թվականի ապրիլի 14-ի թիվ 445 հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Խոսքը նույն Աղվան Հովսեփյանի մասին է, ով ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ, գտնվում է անազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու հրապարակային գործունեությունից հետո, ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ