14 01 2022

ՌԴ-ն հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկի օգտին. Լավրով

ՌԴ-ն հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկի օգտին. Լավրով

Մենք հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկի օգտին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այդ հարցը չի վերաբերվում Լեռնային Ղարաբաղին եւ տարածաշրջանի խնդիրներին, Դա երկկողմանի հարց է, որը մենք արդեն մեկ տարի առաջարկում ենք սկսել մշակել։ Մոսկվան առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով եւ հանդես գալ որպես խորհրդատու՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբը եւ մյուս կառույցները քարտեզներ ունեն, որտեղ արտացոլված են երկրների միջեւ սահմանները եւ դրանց փոփոխությունները»,- նշել է Լավրովը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ