13 01 2022

Ռուսաստանի նախագահը մեդալով է պարգևատրում մի գլխավոր դատախազի, որի ժամանակ մեղադրանքներ են առաջադրվել գրեթե բոլոր պրոռուսական գործիչներին․ Բորիս Մուրազի

Ռուսաստանի նախագահը մեդալով է պարգևատրում մի գլխավոր դատախազի, որի ժամանակ մեղադրանքներ են առաջադրվել գրեթե բոլոր պրոռուսական գործիչներին․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կարո՞ղ եք պատկերացնել իրավիճակ, երբ ասենք պռոամերիկյան գործիչներ Դանիել Իոաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանը և այլք կանգնած լինեն դատարանի առաջ, իսկ նրանց մեղադրանքները առաջադրած/պաշտպանած լինի դատախազությունը ու ԱՄՆ-ն այդ ժամանակվա գլխավոր դատախազին մեդալ տա։ Չեք պատկերացնում չէ։
Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի նախագահը մեդալով է պարգևատրում մի գլխավոր դատախազի, որի ժամանակ մեղադրանքներ են առաջադրվել գրեթե բոլոր պրոռուսական գործիչներին, անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
Ինձ մոտ արդեն տպավորություն է, որ ռուսների կողմից դրական վերաբերմունքի արժանանալու համար պետք է կամ սորոսական լինել, կամ թքել ռուսների երեսին, կամ չեղած դեպքում գոնե ռուսական դրոշ վառած լինես։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ