12 01 2022

Վերադառնալ քաղաքական երկխոսությանը. ԵԱՀԿ կոչը` Հայաստանին և Ադրբեջանին

Վերադառնալ քաղաքական երկխոսությանը. ԵԱՀԿ կոչը` Հայաստանին և Ադրբեջանին

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ:

«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս նախաձեռնած իմաստալից քաղաքական երկխոսությունը: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ Լեհաստանը հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերսկսելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայուն զարգացման խթանմանը։

Մենք այս հարցում աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Լեհաստանի նախագահած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,- ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ