Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ երեկ սկսած ինտենսիվ փոխհրաձգությանը, գրում է.
«Կարծես թե բոլորն ամեն ինչ հասկանում են` թյուրքական աշխարհը չի ցանկանում հանդուրժել իր ստորացումը Ղազախստանում:
Էրդողանն ու Ալիևը պարզպես ոռնում են իրենց ինքնասիրությանը հասցված այն հարվածի ցավից, որ հենց Հայաստանն է Ղազախստան զորք ուղարկած ՀԱՊԿ-ի նախագահող երկիրը: Ախր իրենք արդեն հաղթել էին մեզ: Ախր իրենք արդեն ստիպել էին Նիկոլին դավաճանել սեփական երկրին ու ժողովրդին և կապիտուլյացիայի խայտառակ թուղթ ստորագրել: Ու հիմա այսպե՞ս:
Պարզ չի՞, որ այդ երկու տականքը փորձելու են մուռ հանել: Պարզ չի՞, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանին «իր տեղը» ցույց տան: Ու պարզ չի՞, որ այդպես վարվելով հաջողության հասնելու նրանք ընդամենը մեկ երաշխիք ունեն` այն, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել երկիրը կապիտուլյացրած ստորը:
Սա օրինաչափություն է: Թե Թուրքիայում կայծակը խփի ու 10 ոչխար սատկացնի, գալու են ու նորից մեզանից մուռ հանեն: Ինչ ուզում է լինի, մեր հաշվին են ինքնահաստատվելու: Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետ է: Ցավոք, սա է դառը ճշմարտությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը