Նախագծին դեմ ենք, քանի որ այն ստեղծում է ֆինանսական դժվարություններ: Այս մասին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում էր կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:
Եթե պարտքով գումարը փոխանցվում է քաղաքացուն և նա ստիպված այն կանխիկացնում է այլ բանկոմատից, ապա գումար է մուծելու տվյալ բանկին: Ես հասկանում եմ, որ որոշ, գործարքների մասով օրենքի նպատակը ստվերի կրճատումն է, բայց օրինակ եղբորից եղբորը բանկի միջոցով փոխառություն տրամադրելու տրամաբանությունն ես ընդհանրապես չեմ հասկանում, հատկապես, որ դժվար է հիմնավորել, թե այն փոխառություն է թե նվեր,-ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը