07 01 2022

Այս պահի դրությամբ Կառավարությունը ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից տարհանելու մտադրություն չունի. ԱԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ Կառավարությունը ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից տարհանելու մտադրություն չունի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարցուպատասխանը՝ ստորև.

-Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:

-Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։

-Ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։

-Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

-Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։

-Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ