05 01 2022

Պետք է ամեն ինչ անեք ժողովրդի սրտով․ Փարաքարում բանակցություններ են



Բանակցություններ են վերսկսվել Փարաքարում երեք ուժերի միջև։ Այս մասին լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամներից։
 
«Այստեղ առավոտյան հավաքված ամբոխը մի բան էր հուշում, որ մանդատը ձեզ ժողովուրդն է տվել, դուք պետք է ամեն ինչ անեք  ժողովրդի սրտով։ Հիմանկանը դա պատճառը դարձավ, որ բանակցությունները վերսկսված են ժողովրդի համար, որ համերաշխության ֆոնի վրա պետք է ի գործ լինեն»,- ասաց նա։
 
Նշենք, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ է հրավիրել, օրակարգում կրկին համայնքապետի ընտրության հարցն է: Համայնքապետարանի բակում ոստիկաններ և քաղաքացիներ են հավաքված: 

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանիների հայցադիմումը: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 2021 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1 որոշումը, այսինքն, անվավեր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ