Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ:
Նա դիմեց իրավապահ մարմիններն:
«Հակակոռուպցիոն կոմիտե ունենք, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի նման հրապարակում անպատասխան չթողնել, շատ ուշադիր է պետք լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ», - ասաց նա:
Իրավապահներին կոչով դիմենք նաև մենք: Yerevan.Today-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով: ԱԱԾ-ին դիմում ենք՝ հորդորելով ուսումնասիրել սույն հրապարակումը, քանի որ դատախազությունն ու ոստիկանությունը մեկ ամիս է դեռ ուսումնասիրում են այդ հրապարակումը և որևէ բան պարզել չեն կարողանում:
Մեկ այլ հրապակում, որ ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի: Նոյեմբերի 15-ին Yerevan.Today-ը հրապարակում էր արել այն մասին, որ ՏԻՄ ընտրություններում Վանաձորի ՔՊ-ական թեկնածուն՝ գործող մարզպետ Արամ Խաչատրյանը, նախընտրական քարոզարշավին մասնակցում է գողացված համարանիշով ավտոմեքենայով։ Փաստեր ևս կային՝ լուսանկարներ: Բայց այս դեպքում էլ ոստիկանությունը լռում է:
Փաշինյանն ասում է՝ ուսումնասիրեք, որ կեղծ մատնություն չլինի, ԱԱԾ-ին հորդորում ենք մեր նշված հրապարակումները ուսումնասիրել, որ օրենքի խախտում չլինի, որ պաշտոնական դիրքի չարաշահում չլինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը