Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում, ճանապարհի այն կողմը, որտեղ իր տունն էր, այլևս թշնամու տարածքն է․ թե որ քարտեզով և ինչու, մինչև այսօր անհասկանալի է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Սյունեցիները, սակայն, հավատացրել են՝ չեն պատրաստվում լքել իրենց հողը, շարունակելու են բնականոն կյանքը:
«Իսկ գյուղում նոր տներ են կառուցվում, այն բնակիչները, որոնց զրկեցին իրենց տներից, նոր տանիք կունենան։
Պետք է շենացնենք մեր երկիրը, մնանք այստեղ, հողին կպած, կրթվենք և պայքարենք հանուն մեր հետագա սերունդների։ Միայն այսպես կկարողանանք հաղթել թշնամուն։
Հ․Գ․ Սյունիքում Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումների հարցով գրությունների հերթական խմբաքանակը ուղարկվել է միջազգային կառույցներ», - նշել է Թովմասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը