29 12 2021

Դանիել Բալայանը ազատվել է Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

Դանիել Բալայանը ազատվել է Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

 

Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Դանիել ԲԱԼԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ