27 12 2021

Ռոբերտ Քոչարյանը հիմնավորեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված ցանկանում կազմաքանդել հայկական բանակը

Ռոբերտ Քոչարյանը հիմնավորեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված ցանկանում կազմաքանդել հայկական բանակը

Zham.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կազմաքանդում է հայկական բանակը, որպեսզի այս ինստիտուտը լուրջ սպառնալիք չդառնա Փաշինյանի անձնական իշխանության համար։

«Եթե ​​մեկ տարում փոխվում են պաշտպանության 3 նախարարներ և գլխավոր շտաբի 2 պետեր», նկատեց Քոչարյանը, «դա նշանակում է, որ իշխանությունը նպատակաուղղված ոչնչացնում է հայկական բանակը, որպեսզի այն չդառնա մեկ կուռ կառույց, որը կկարողանա պահանջներ դնել իշխանությունների առջև պետական ​​սահմանների պաշտպանության, ինչպես նաև ներքաղաքական խնդիրների վերաբերյալ»։

Եթե ​​սրան հավելենք, որ, պատասխանելով այլ հարցերի, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Փաշինյանի իշխանությունն անուղղակիորեն ծառայում է այլ երկրների շահերին, ապա կարող ենք եզրակացնել, որ հայկական բանակի կազմաքանդմամբ շահագրգռված են նաեւ արտաքին ուժերը։ Իսկ թե ում կարող է ամենաշատը հետաքրքրել այս հարցը, դժվար չէ պատկերացնել։

Այսօր կա 2 պետություն, որոնց համար օբյեկտիվորեն ձեռնտու չէ, որ ՀՀ-ն ունենա լուրջ պաշտպանական համակարգ: Դրանք են Թուրքիան և Ադրբեջանը, ինչից էլ կարելի է եզրակացնել, թե ենթադրաբար ում պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Սա՛ է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ