27 12 2021

Այս մարդիկ քրօրենսգրքի մեղադրանքների մի մեծ ուսապարկ շալակած ման են տալիս․ Ռոբերտ Քոչարյան



Սա իսկական բառախաղ է։ Իրեն (Նիկոլ Փաշինյանին, խմբ․) շատ հանգիստ կարելի է մեղադրել հողերը հանձնելու համար՝ պատերազմի արդյունքում, չհանձնելու համար՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Այդ բոլոր մեղադրանքները Քրեական օրենսգրքի մեղադրանքների մի մեծ ուսապարկ է, այս մարդիկ շալակած ման տալիս, և գուցե սա է պատճառը, որ ինքնանպատակ է դարձել իշխանությունը պահելը։ Սա հզոր մոտիվացիա է, և վախենալու բան, իրոք, պետք է ունենալ։ Այս մասին 2021 թվականին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հնարավոր չէ, որ այս աղետը դու բերես քո երկրի, ժողովրդի գլխին և չվախենաս։ Ճիշտ են անում, որ վախենում են, և դա արտահայտվում է հազարավոր ոստիկանների հետ տեղաշարժով։ Որևէ իշխանություն երբևէ նման ուժեր չի օգտագործել սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Չափազանց թանկ են նստում երկրի համար այս իշխանությունները։ Այս ամբողջ վախերի գինը մենք են տալիս»,- նշեց երկրորդ նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ