27 12 2021

Դու չպետք է գլուխդ կորցրած թռնես մի վագոնի մեջ, որը ուրիշ տեղ է տանում․ Ռոբերտ Քոչարյան



Եթե մի միջոցառում ունի ակնհայտ հակառուսական, հակաչինական ուղղվածություն, ինչի՞ ես դրան մասնակցում: Բազմաթիվ այլ ֆորմատներ կան, որտեղ այդ հակառուսականությունն ընդգծված չէ: Այս մասին 2021 թվականի ամփոիչ ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Կառավարության ղեկավարի կողմից օնլայն ձևաչափով «Հանուն ժողովորավարության» ֆորումին մասնակցությանը։

«Դու չպետք է գլուխդ կորցրած թռնես մի վագոնի մեջ, որը ուրիշ տեղ է տանում: Դա որևէ աղերս չունի քո ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի մասնակցության հետ, հիմա դու կողմնորոշվիր՝ դու որտե՞ղ ես»,-ասաց նա:

Հարցին արդյոք պետք չէ արտաքին հարաբերություններում բալանս պահել, Քոչարյանը պատասխանեց․ «Իհարկե, բալանսը պետք է պահել, բայց արդյոք այն մարդիկ, որոնք պետք է այդ բալանսը պահեն, հասկանում են, թե այդ բալանսն ինչ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ