Ցավոք, ես մեր մամուլում չեմ տեսել որևէ փորձագիտական գնահատական, թե կոմունիկացիաների բացման պարագայում ինչ է լինելու՝ ինչ ենք շահում, ինչ ենք կորցնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ «Այս պարագայում չունեն նման թվային գնահատականներ, սա լավ տեղ չի տանում։ Իսկ եթե իշխանությունները չունեն, ապա ի՞նչ են բանակցում։ Վերջն ամեն մի բանակցություն ենթադրում է, որ դու համակարգիչդ վերցնում ես և գրում ես քայլերը, թե ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք կորցնում, ոչ թե մերկապարանոց, դատարկ, անբովանդակ խոսակցություններ»։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկաթուղու վերաբերյալ նաև ընդգծեց․ «Առաջարկում եմ նայեք քարտեզը, Հայաստանն այնքան փոքր է, որ եթե մենք հույս ենք դնում, թե Հայաստանը տարանցիկ մեծ պոտենցիալ ունի, այդպես չէ։ Մենք չպետք է Հայաստանի տնտեսական զարգացումը կապենք տարանցիկության գործոնի հետ, դա կլինի կատարյալ հիմարություն։ Շատ փոքր ես, շրջանցելն է հեշտ, լեռնային երկիր ես և քեզ ավելի հարթավայրով ճանապարհներ կառուցելու հնարավորություն միշտ էլ կա, ինչն ավելի էժան է, բեռնափոխադրումներն ավելի արագ են լինում և շինարարությունն է ավելի էժան։
Մեզ ասում են՝ Հայաստանը տարանցիկ Մեղրիով կգա Սադարակ և Գյումրի, Նախիջևանից մինչև Իգդիր ուղիղ 84 կիլոմետր է թուրքական երկաթուղային ցանցը Նախիջևանին միացնելու համար։ Իրենք արդեն հայտարարել են, որ այդ երկաթուղին իրենք կառուցելու են, մոտավորապես երկու տարվա շինարարություն է լինելու, սա նշանակում է, որ տարանցիկության տեսանկյունից մենք ունենալու ենք միայն 44-45 կիլոմետր Մեղրիով, վերջ։ Դրա համար ի՞նչ ես ստանալու դու, ոչ մի բան չենք ստանալու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը