27 12 2021

Ամենից քիչ ես կցանկանայի մեկնաբանել Արցախի նախագահի ասածները, ի՞նչ սպասել այդ մարդուց. Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հարց ուղղվեց Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան հարաբերությունների մասին: Ստորև ներկայացնում ենք պատասխանը:

Հարց- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին շատ կոպիտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանին, հավանական համարո՞ւմ եք, որ սա կարող է ձևական բնույթ կրել, ինչ-որ վտանգավոր միտում տեսնո՞ւմ եք Արցախը Հայաստանից տարանջատելու առումով:

Ռոբերտ Քոչարյան- «Ամենից քիչ ես կցանկանայի մեկնաբանել Արցախի նախագահի ասածները: Ի՞նչ սպասենք այդ մարդուց, ես չգիտեմ պայմանավորվածության արդյունք է, ինչ նպատակ են հետապնդում, թե ուրիշ հարց է: Ասվել է այնպիսի բան Հայաստանում, որին հնարավոր չէ չարձագանքել, ըստ էության հարցականի տակ է տրվել Արցախի հռչակագիրը: Ի դեպ, ես այդ հռչակագրի հեղինակներից եմ, երկու հոգով ենք գրել՝ ես ու Կարեն Բաբուրյանը: Ես ինչքան հասկանում եմ՝ կա ցանկություն խորհրդարանով ընդունել ավելի լուրջ հայտարարություն, մի գուցե դա փորձ էր կանխել մյուս հայտարարությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ