Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ. հունվար-ապրիլ ամիսների միջին ամսական անվանական աշխատավարձի դինամիկային:
Դիտարկվող ժամանակահատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն արձանագրել է 9.3% աճ, իսկ 2020թ.-ի ապրիլը նախորդ տարվա համեմատ` 9.8% աճ: Հետաքրքրական է նկատել, որ միջին ամսական անվանական աշխատավարձն ապրիլ ամսին կազմել է 196,629 ՀՀ դրամ, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը եղել է 192,448 ՀՀ դրամ (տե՛ս գծապատկեր 1):
Գծապատկեր 1. Միջին ամսական անվանական աշխատավարձը 2020թ.-ի հունվար-ապրիլին (ՀՀ դրամ) և աճի տեմպը (%) 2019թ.-ի նույն ամիսների համեմատ
Ընդհանուր առմամբ, 2020թ.-ի հունվար-ապրիլին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը 2020թ.-ի հունվար-ապրիլին (մնացած այլ հավասար պայմանների դեպքում) բացատրվում է հետևյալով`
Սա նշանակում է, որ 2020թ.-ի յուրաքանչյուր ամիս, եթե միջին ամսական անվանական աշխատավարձի կտրուկ կրճատում չարձանագրվի, ապա այդ ցուցանիշները կգերազանցեն 2019թ.-ի համապատասխան ամսվա ցուցանիշին:
Ինչ վերաբերում է 2020թ.-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի 196,629 ՀՀ դրամին, երբ այդ ցուցանիշը մարտին կազմել է 192,448 ՀՀ դրամ, ապա դա բացատրվում է հետևյալով`
Հետևաբար, 2020թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկի ժամանակ հիմնականում ներառվել են ավելի խոշոր համարվող ընկերությունների տվյալները, որի հետևանքով 2020թ.-ի ապրիլ ամսվա ցուցանիշը գերազանցել է մարտ ամսվա ցուցանիշին: Ըստ ՀՀ ՎԿ-ի, այդ ընկերությունների տվյալները պայմանականորեն ներառելու դեպքում, 2020թ.-ի ապրիլ ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմեր 190,292 ՀՀ դրամ, ինչը զիջում է 2020թ.-ի մարտի ցուցանիշին: 190,292 ՀՀ դրամի պարագայում 2020թ.-ի ապրիլի միջին ամսական անվանական աշխատավարձը կգերազանցեր 2019թ.-ի նույն ամսվա ցուցանիշին 6.3%-ով և ոչ թե 9.8%: Սա իր հերթին նշանակում է, որ ընդհանուր առմամբ նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց համավարակի պայմաններում կազմակերպությունների կողմից վճարվող աշխատավարձերը հիմնականում պահպանվել են և կտրուկ կրճատում չի արձանագրվել:
Այսպիսով` չնայած տնտեսության ճյուղերում գրանցվող նվազող ցուցանիշներին, 2020թ.-ին ապրիլի 2019թ. ապրիլի 2020թ. հունվար-ապրիլին 2019թ.-ի նույն ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը