Այս պահին ոչ համայնքի ղեկավար ունենք, ոչ պաշտոնակատար և համայնքի բյուջետային գործընթացը պահովելու համար ունենալու ենք խնդիրներ։ 2021 թվականի բյուջետային գործընթացի մասին ընդհանրապես պատկերացում չունենք։ Այս մասին Վանաձորում ավագանու չկայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյան դաշինքի անդամ Արթուր Օհանյանը։
Նրա խոսքով, համայնքը բազմաթիվ խնդիրների կարող է բախվել՝ օրինակ աղբահանության կամ այլ ծառայությունների մատուցման հետ կապված։
«Տարեսկզբին մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Կան մարդիկ, որոնք որ իրավաբանության մաստեր կլաս են ցույց տալիս վանաձորցու շահը ոտնահարելով», ասաց Օհանյանը առանց անուններ նշելու։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը