Երբ որ Փաշինյանը խոսում է ժողովրդի մանդատից, պետք է հստակ ընդգծել, որ նույնիսկ իր ամենալավ ժամանկներում ինքն ունեցել է ժողովրդի 45-50 տոկոս քվեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արթուր Համբարձումյանը:
«Այն, ինչ հայտարարում է հիմա Փաշինյանը, կոնկրետ դատական հայցի թեմա է: Նա ասում է, որ Գորիս-Կապան ճանապարհատվածը ադրբեջանական է, այսինքն դրանով ինքը ընդունում է Ալիևի ասածը և ստացվում է, որ այն երեծաները, որ զոհվեցին Ջաբրաիլում, օկուպանտներ են: Սա այն հարցն է, որի դեպքում Հովակիմյան Վահագից մինչև Եղիշե Կիրակոսյան չեն կարողանալու պաշտպանել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը