22 12 2021

Ես Հայկից սպասում էի, որ նա կապաշխարհի Հայ ազգը սև ու սպիտակի բաժանելու համար. Արթուր Ղազինյան

Ես Հայկից սպասում էի, որ նա կապաշխարհի Հայ ազգը սև ու սպիտակի բաժանելու համար. Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկի ելույթը լավն էր, բացահայտեց նիկոլների ողջ նենգությունն ու թշվառությունը:

ԲԱՅՑ

Ես նրանից ավելի շատ սպասում էի, որ նա կապաշխարհի Հայ ազգը ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ բաժանելու, Հայերին իրար դեմ հանելու, թշնամություն և ատելություն սերմանելու և պառակտելու համար:

Նա ՊԵՏՔ Է խոստովաներ, որ այդ ծայրաստիճան վտանգավոր հայտարարությունն արել էր հենց ՆԻԿՈԼԻ ցուցումով, ով «սիրո, համերաշխության և հանդուրժողականության» ալիքի վրա իշխանության գալով, սկզբնական շրջանում իր թիմակիցների շուրթերով էր սփռում ատելությունն ու թշնամությունը Հայերի մեջ:

Սա մեր իրականության ամենակարևոր դրվագն է, Հայկի կենսագրության ամենաՍԵՎ էջը, որը նա ՊԵՏՔ Է մաքրի՝ բացահայտելով ներքին ատելության, թշնամության ու պառակտման իրական ԴԵՄՔԸ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ