22 12 2021

Ես ՔՊ-ի քաղաքական գծի մեջ եմ․ Հայկ Մարությանին փոխարինող



Վերջին երեք տարիների ընթացքում բավականին փոփոխություններ են եղե և պատրաստվ ում ենք կիսատ թողած գործերը շարունակելու։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետի թեկնածուն պնդում է, որ  գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն չի հայտնել։

«Ես Հայկ Մարությանին անվստահություն չեմ հայտնել, ուղղակի իմ համաձայնությունն եմ տվել։ Եթե իմ թեկնածությունն են առաջադրել, ինչ եք կարծում համաձայնությունս չե՞մ տվել»,-  նշեց Հրաչյա Սարգսյանը։

Սարգսյանը նշում է, որ անձամբ գոհ է Մարությանի աշխատանքից, սակայն գործընթացներից ելնելով, ինքը կփոխարինի նրան, քանի որ 2018 թվականին սկսած բոլոր ծրագրերը պետք է ավարտին հասցվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ