20 12 2021

Իշխանությունը խուսափում է պատասխանել՝ ինչո՞ւ Սյունիքը դարձավ անպաշտպան․ Գեղամ Մանուկյան



Իշխանությունը մեկ տարի անց փորձել է խուսանավել և պատասխանել մեկ կարևոր հարցի՝ ինչու Սյունիքը դարձավ  անպաշտպան։ Այս մասին Հայաստան խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աննա Գրիգորյանը ասուլիսում ներկայացրին իրենց հարցումների պատասխանները, որոնք մասնավորապես վերաբերում են Սյունիքում զորքերի հետ քաշման վերաբերյալ հրամանին։

«Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և համայնքապետերին ասում  կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը, դեկտեմբերի 17-ին հրաման է տալիս, որ  զորքերը հետ գան, որ տարբեր հատվածներում մոտ 20 կմ առաջ են եղել ադրբեջանցիների այսօրվա տեղակայման վայրից», -նկատեց պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա նաև պատմեց, որ երբ համայնքնապետը ասել են, որ պատրատ են մինչև վերջ կանգնելու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ասել է՝ «դե գնացեք, մենք ձեզ հետ չենք, կարողանում եք պաշտպանել՝ պաշտպանեք, մենք ձեզ հետ չենք»։ 

Գրիգորյանն հավելեց՝ ստորագրվել է փաստաթուղթ զորքերը հետ կանչելու վերաբերյալ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ