17 12 2021

Պաշտպանության նախարարը վիրավորել է թշնամու մասին անցանկալի հարց հնչեցրած լրագրողներին. «Ես խոսում եմ միայն լրագրողների հետ»



Այսօր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի թիկնազորը ԵՊՀ շենքում խոչընդոտել է լրագրողների աշխատանքը, նրանք հրմշտոցով փորձել են հեռացնել նախարարից հատկապես թշնամու մասին անցանկալի հարցեր հնչոցնողներին:

 «Հիմա չէ, հետո»,-ասել է ՊՆ Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով   երկրում թշնամու զորքի երկարատև ներկայության մաիսն հարցին, իսկ երբ Ադրբեջանի իր գործընկերոջ հնարավոր հանդիպման օրակարգի և Թուրքիայի հետ  մերձենալու իշխանական քարոզների մասին է հարց հնչել,  նախարարն սկսել է վիրավորել լրագրողներին  «Ես խոսում եմ միայն լրագրողների հետ»:

Նախարարի այս արտահայտությունից հետո նրա քիկնազորն անցել է լրագրողներին միջանմտելու  ավելի կոշտ միջոցների:  Yerevan.Today-ի միկրոֆոնը պարբերաբար իջեցրել են ցած, հրմշտել լրագրողներին, որ անգամ բարձրաձայն կերպով  նախարարին անցանկալի հարցեր հնչեցնելու  շանս չունենան:

Նշենք, Սուրեն Պապիկյանը ԵՊՀ –ում էր, քանի որ այսօր հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի միակ թեկնածուի ընտրությունն էր՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան հաստատվեց  ԵՊՀ ռեկտորի պաշտոնում, մինչ այդ նա ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ