17 12 2021

Թող ինքը պատասխան տա՝ ճնշումներ են եղել, ինչ է եղել. Անակնկալ շրջադարձ Թալինում



Ինչպես արդեն նշել եիէն Թալին խոշորացված համայնքում նորընտիր ավագանին նիստը, որի ընթացքում ընտրվելու էր քաղաքապետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել էր 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» ուժերը թեև ավելի քիչ ձայն են հավաքել, սակայն կոալիցիա են կազմել և համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրել «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանին: Վերջին պահին, սակայն Կարեն Գրիգորյանը քվեարկում է ՔՊ-ի օգտին և քաղաքապետ է ընտրվում ՔՊ-ի թեկնածուն Տավրոս Սափեյանին: Նիստի ավարտից հետո «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ ինքը չի կարող բացատրել տեղի ունեցածը, գուցե ճնշումներ են եղել:

«Կարեն Գրիգորյանը քվեարկել է ՔՊ օգտին, նա իր խոսքում ասաց՝ իմացի, թե ում խաթր եմ քեզ ձայն տալիս, ինչպես կարելի է ինչ-որ մեկի խաթր կարելի է 6000 մարդու ձայնը ոտնատակ տալ, սա նեղ անձնական հարցերի տարածք չէ: Ճնշումներ են եղել, ինչ է եղել, ես չգիտեմ, թող ինքը պատասխանի, բայց ամեն ինչ սրանով չի սահմանափակվում: Ի վերջո էսքան խաբելով, մարդկանց սորտերի բաժանելով հաջողության հասնել հնարավոր չէ, մեր ժողովուրդը էդքան ռեսուրս չունի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ