ՀՀ ԿԳՄՍ նախարար Դերենիկ Դումանյանը տեղյակ չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ ավագանու «Իմ քայլը» դաշինքը անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
«Ձեզնից տեղեկացա դրա մասին։ Չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրաբար կարծիքների հայտնելու կարիք չկա», - ասաց նախարարը։ Հարցը, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքապետի աշխատանքը, վրդովվեցրեց նախարարին։ «Խնդրում եմ ոլորտային հարցեր տվեք։ Ես ինձ փորձագետ չեմ համարում քաղաքապետի աշխատանքը գնահատելու համար», - ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը