«Մենք հիմքեր ունե՞նք նաև Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու համար , եթե ունենք , ապա ինչո՞ւ հայց չի ներկայացվե»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այս հարցադրմանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց
«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացած գանգատ ՄԻԵԴ-ում․ սույն թվականի մայիսի 9-ին ներկայացրել ենք միջպետական գանգատ՝ ընդդեմ Թուրքիայի ՝ հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի վրա , հենց այդ գանգատը վերաբերվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի՝ ուղղակի, անմիջական ներգրավվածության , ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների ֆինանսավորման, հավաքագրման և տեղափոխման միջոցով ներգրավվածության փաստերին ։ Գանգատը գտնվում է քննության փուլում»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութւոմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը