Դուրս եկա քրեակատարողական հիմնարկից. ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա, որպեսզի ամբողջությամբ մեկուսացնի իր ընտանիքից և ընկերներից: Այս մասին Facebook-ի իր էջում կեսգիշերին գրել է հասարակական գորիչ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ սա այն դեպքում, երբ ես հայտնել էի, որ մի քանի օրից Նարեկ Մանթաշյանի որդու ծննուդն է: Ինչևիցե, դրան Ն. Մանթաշյանը վերաբերվեց լայն ժպիտով և խնդրեց Սյունյաց ողջույններ հղեմ պետպատվերն իջեցնողին և այդ պատվերը խաթարված ձևով կատարողներին:
Աբսուրդն այն է, որ վաղը Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին», բայց կալանավորվեց «Դրոշի գործով»: Այս գործերը մտնելու են պատմության մեջ որպես խարան: Առայժմ այսքանը, կալանավորումից ուրախացած բոլոր անձանց հղում եմ Նարեկ Մանթաշյանի ողջույնի խոսքերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը