Որպեսզի Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակը հասկանանք, պետք է հետ գնալ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներ, երբ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանվեց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։
Ավետիսյանը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգ է բերվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։
«Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը սպասարկու էր թուրքական օրակարգը»,- ասաց Ավետիսյանը։
Քաղաքական գործչի խոսքով, եթե գործող իշխանությունները մնան, կարճ ժամանակ անց չի լինի նաև Սյունիքի հարց։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը