«Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք․ Թուրքիայի կողմից նախաձեռնած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ, նաև՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի հետևանքով զավթվել են Արցախի տարածքները՝ Հադրութը, Շուշին, մասամբ Մարտակերտի , Ասկերանի ու Մարտունու տարածքներից և թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է մեր սահմաններում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով չկա ՀՀ-ում մեկ անձ, որ այսօր ասի որտեղով են անցում Հայաստանի սահմանները․
«Եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասվելու Արցախի ճակատագրին»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը