14 12 2021

Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար․ Ստամբուլյան

Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար․ Ստամբուլյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

«Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար: Սա Փաշինյանի սիրելի ձեռագիրն է:

Նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից ընդդիմությանը իբր ձեռնոց էր նետում՝ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը»: Այսինքն, դրդում էր իր հանցավոր անցյալը քննարկելու՝ իր ներկա գաղտնի պայմանավորվածություններին ուշադիր չլինելու և չարձագանքելու համար:

Եվ դա այն դեպքում, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո ընդդիմությունը և սրտացավ ու գիտակ այլ շրջանակներն անվերջ զգուշացրել են առկա մարտահրավերների, հնարավոր վտանգների մասին ու հուշել իրական անելիքները: Բայց իշխանությունը «կույր էր ու խուլ»:

Այսօր էլ նույն իրավիճակն ունենք՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպում, թուրքական կողմից արտահոսք, որ արդեն հայ-թուրքական բանակցությունների համար բանագնացներ են նշանակվում... իսկ իշխանությունն էժանագին մասկիշոուներ է կազմակերպում, քաղակտիվիստների ձերբակալում: Եվ կրկին մեկ նպատակով՝ շեղել հանրության ուշադրությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ