Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ երկկողմ բանակցություններ եւ եռակողմ հանդիպում կանցկացնի: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Բրյուսելում աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 15-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը