15 11 2023

Լոնդոնից Բրյուսել․ Հայաստանի արտգործնախարարը ակտիվ ճամփորդում է Արևմուտքում

Լոնդոնից Բրյուսել․ Հայաստանի արտգործնախարարը ակտիվ ճամփորդում է Արևմուտքում

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին, կունենա այլ հանդիպումներ։

Միրզոյանը Բրյուսել է մեկնել Լոնդոնից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ