Արթուր Դավթյանի՝ մուղամի ուղեկցությամբ դհոլ նվագելը մի անգամ էլ է փաստում այս իշխանությունների թրքամետությունը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը անդրադռանալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նվագում է դհոլի վրա՝ ռաբիս երաժշտության ուղեկցությամբ։
«Այս իշխանության ներկայացուցիչները այդպես էլ չեն հասկանում իրենց զբաղեցրած պաշտոնների պատասխանատվությունը և կարևորությունը։ Արթուր Դավթյանից սա սպասելի է, ու կարող է Նիկոլ Փաշինյանն էլ զուռնա փչել հարսանիքի ժամանակ»,-ասաց Մադաթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը