«Զինված ուժերի համազորային ներքին ծառայության կանոնադրության մեջ գրված է, որ զինծառայողներն ինչիպիսի պարտականություն, իրավունքներ և պճատասխանատվություն են կրում նաև մարտական գործողությունների ժամանակ, այն ամրագրված է նաև մարտական կանոնադրություններով։ Նշված է, որ զինծառայողները պետք է իրենց պարտքը մինչև վերջ կատարեն, նաև նշված է, որ ղեկավար կազմը պետք է ապահովի պարտականությունների կատարումը, նաև թե գերության պայմանները որոնք են»,- Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
«Գերության պայմանները առաջին հերթին հիմնական գործողություններից հեռու, առանձին, կամ շրջապատման մեջ գտնվելու պայմաններն են, նաև ծանր վիրավորումը։ Բայց գերության մեջ էլ զինծառայողները համապատասխան պարտականություն ունեն՝ ամեն ինչ անելու, որ իրենց ընկերները հետ վերադարձվեն հայրենիք։ Նաև ղեկավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի գերիներին հետ վերադարձնելու համար։ Այս իրականության մեջ ես գտնում եմ, որ պետք է ուսումնասիրվի, թե որոնք են այն պայմանները, որ զինծառայողները հայտնվել են գերության մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը