10 12 2021

Փաշինյանը փաստացի ասաց՝ ձեռք քաշեք Արցախից, դա չպետք է թույլ տանք. Սեյրան Օհանյան



Մենք խաղաղությանն ու սահմանազատմանը դեմ չենք, պարզապես այսօր պայմաններ չկան, հակառակորդի կողմից շարունակական ճնշումները շարունակվում են, փաստացի իրենք ներխուժել են մեր սահմաններ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներին են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Այս մեկ տարվա ընթացքում փորձը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները առանց ներքին կամ միջազգային օրենսդրական ընթացակարգերի, ինքուրույն մեկ մարդու որոշմամաբ ընդունվում կամ ստորագրվում են կամ պայմանավորվածություն է ձեռք բերվում: մեկ մարդու ցուցմամբ տմեր զորքերը Սյունիքի հատվածից հետ են քաշվել մինչև վերջին միլիմետրը Սահմանազատումն ու սահմանագծումը երբեք չպետք է վնաս հասցնեն Արցախի ինքնորոշմանը, իսկ ընդունելով խաղաղության պայմանները, ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, դա նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ճակատագրին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ