09 12 2021

Մոսկվան Երևանից և Բաքվից ակնկալում է սահմանագծման հանձնաժողովի շուտափույթ ստեղծում

Մոսկվան Երևանից և Բաքվից ակնկալում է սահմանագծման հանձնաժողովի շուտափույթ ստեղծում

Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում ՝ հետագայում սահմանազատման եւ սահմանագծտման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նաեւ նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում կհաստատվի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հանձնառությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ