09 12 2021

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցները կսպասարկեն ԱՄՆ-ի շահերը. Զախարովա

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի  մասնակիցները կսպասարկեն ԱՄՆ-ի շահերը. Զախարովա

ԱՄՆ-ն դեկտեմբերի 9-10-ին նախատեսված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցներին օժտելու է ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունքով»: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«ԱՄՆ-ն փլուզում է Միջազգային հարաբերությունների համակարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա, հանուն սեփական հարմարավետության գոտու ստեղծման, որտեղ պատրաստվում է միանձնյա գերիշխել»,- նշել է Զախարովան:


Հիշեցնենք, որ երեկ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանն անդրադարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ով նշել էր, որ հակառուսական, հակաչինական և հակաիրանական գագաթնաժողովին մասակցելը մեծագույն հիմարություն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ