Փաշինյանը իր հայտնի 100 փաստեր այս պահին ընդհատված սերիալում պարբերաբար նշում էր ՀԴՄ կտրոնների աճի մասին, երևի թե նկատել եք որ այդ սերիալն այլև չի հեռարձակվում, չկա նաև այն ռեստորանը որտեղ Փաշինյանին ՀԴՄ կտրոն չէին տվել, չկա Քարվաճառը որտեղ պարոն Փաշինյանի ՀԴՄ կտրոն չէին տվել։ Բայց ակներևաբար այդ փաստը ներառված չէ կառավարության հաջողությունների ցանկում։ Այս մասին Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով, տնտեսությունը չի վերադարձել 2019 թվականի մակարդակին։
Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է, թե կառավարության 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումները ինչի հիման վրա են։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը