Ակնհայտ է, որ այս իշխանությունների օրոք մենք ամեն օր նոր շոկ ենք ապրելու։ Հերթական շոկը երեկ էր, երբ որ Ալիևը փաստացի պահանջեց հստակ ժամկետներ սահմանել և իրենք չեն թաքցնում, որ «Զանգեզուրի միջանցք»-ը իրենց ասած կարող են ստանալ ուժով։ Այս պայմաններում ստացվում է, որ իշխանությունները կամ նոր պատերազմ են բերելու կամ ոչ մեր ազգային անվտանգությանը նպաստող տարբերակով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Մեր խնդիրները ֆունդամենտալ են այն առումով, որ Հայաստանը ներկայացված է պարտության խորհրդանիշի դեմքով և նա չի ակորղ բամնակցել հակառակորդի հետ և նա չի կարող հարաբերություններ հաստատել մեր ռազմավարական դաշնակիցների, մեր բարեկամների , մեր հարևանների հետ»,-ասաց Թևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը