07 12 2021

ԱԺ-ի նկատմամբ ամենամեծ անարգանքն այն է, որ այսօր երեք պատգամավոր կալանավորված է․ Վարդևանյան



Քանի որ խոսք գնաց պետական մարմնի, համակարգի նկատմամաբ հարգանքի մասին, չեմ կարող չասել, որ ամենամեծ անարգանքը ԱԺ-ի նկատմամբ երբևէ որևէ գումարման մասով, դա այն է, որ այսօր երեք պատգամավոր կալանավորված է, ի դեպ, երդումներ տված պատգամավորներ։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ արտահերթ նիստին ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Դա ամենամեծ, տիտանական մասշտաբի անարգանքն է։ Ամենամեծ անարգանքը նաև այն է, որ երբ օրինակ՝ հենց այդ նույն կալանավորված պատգամավորի խափանման միջոցի վերաբերյալ նիստ պետք է լինի, ժամեր առաջ պարզվում է, որ դատավորը վատառողջ է, այ դա է անարգանք։ Անարգանք է նաև այն իմաստով, որ այդ երեք պատգամավորները, որոնք այսօր ոչ թե Ազգային ժողովի նիստերի դահլիճում են, գործուղման են, կամ մի ուրիշ վայրում, այլ ուղղակի «Վարդաշեն» ՔԿՀ-ում են, դա անարգանք է նույնիսկ Սահմանադրության նկատմամբ»։

Ավելին՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ