06 12 2021

Իշխանությանը տրված «ժողովրդի մանդատը» նվազում է. պարտությունների շղթան շարունակվում է․ Խաչատրյան



ՏԻՄ ընտրություններին ամենալավ գնահատականը արդյունքների առումով, թերևս, տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ-ն ձախողել է այս ընտրություններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Փաշինյանը փորձել է դա արդարացնել նրանով, որ զաբաղված են եղել արտաքին անվտանգային մարտահրավերներով, ավելի կարևոր գործեր են ունեցել, դրա համար իրենց կանխատեսածից ավելի վատ արդյունքներ են արձանագրել, քանի որ կաշառք չեն բաժանել, խախտումներ տեղի չեն ունեցել։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս ընտրությունների նախօրյակին պետությունն իբր պատահաբար սոցիալական աջակցության քսակն էր բացել մարզերին ու համայնքներին: Սա զուտ համընկնում չէ: Նաև խոշորացման փնջերն այնպես են կազմվել, որ իրենք կարողանան հնարավորինս շատ ձայներ հավաքել, որը նույնպես պատահականություն չէ: Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել: Նաև հիշեցնեմ, որ իերնք մոբիլիզացրել էին իրենց ողջ վարչական ռեսուրսը: Բայց այս ամենով հանդերձ իրենք պարտվել են»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ