Ես ցանկանում եմ, որ Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներն այնքան ակտիվֆություն ցուցաբերեն, որ մենք բոլորս հասկանանք՝ վաղն այդ մարդկանց բոլորի առջև պատասխանատվություն ենք կրում, որ հասկանանք՝ այն տրվող խոստումները, որ մենք քարոզարշավի ընթացքում տալսի ենք, դրա հասցեատերը մեր ակտիվ միասնական ժողովուրդն է։ Լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ ճանապարհները վատ են, մարդիկ չեն կարողանում գալ ընտրության և իշխանություններն իրեն են մեղադրում, Մամիկոն Ասլանյանն ասաց․ «Ես երկու տարի համայնքի ղեկավար չեմ եղել։ Մարդ որքան բարոյական արժեքներից զուրկ պետք է լինի, որ հոկտեմբերի 12-ից քաղաքապետ չեղած մարդուն նման բան ասի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը