05 12 2021

ՏԻՄ ընտրությունները խաղաղ չեն Մասիսում․ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից բերման ենթարկվածներ կան

ՏԻՄ ընտրությունները խաղաղ չեն Մասիսում․ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից բերման ենթարկվածներ կան

Մասիսում ՏԻՄ ընտրությունները խաղաղ չեն ընթանում։ Yerevan.Today-ի լրագրողը Մասիսից տեղեկացնում է, որ կան բերման ենթարկվածներ, որոնցից մեկը Այնթափ համայնքի ղեկավարն է՝ Կարեն Սարգսյանը, որը «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու ցուցակում է և նրա եղբայրը։ Այս պահին նրանք գտնվում են, որ ոստիկանության բաժանմունքում։

Մեր լրագրողը փոխանցում է, որ ահազանգեր կան, որ Այնթափի 13/1 ընտրատեղամասում լուրջ կուտակումներ կան։ Yerevan.Today-ը գնում  է ահազանգի հետքերով։

Հիշեցնենք, որ այօսր Մասիսում ՏԻՄ ընտրություններ են։ Համայնքապետի համար պայքարում է 2 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Դավիթ Համբարձումյան» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանն է: «Դավիթ Համբարձումյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ