04 06 2022

Բերման ենթարկվածներից մեկի ծնոտը կոտրված էր, մեկի աչքն էլ այնպես էր վնասված, որ գուցե էլ չտեսնի. Մանուշ Եսայան



Ֆրանսիայի հրապարակում փաստաբանները, որոնք այցելել են Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, մանրամասներ ներկայացրին: Փաստաբան Մանուշ Եսայանը նշեց, որ Արաբկիրի բաժնում ինը հոգի է եղել, որոնցից 4-ն ունեցել է մարմնական լուրջ վնասվածքներ:

«Երեքին տեղափոխել էին հիվանդանոց, ունեին կոտրվածքներ, մի հոգու մոտ աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում, հնարավոր է, այդ երիտասարդը լուրջ խնդիրներ ունենա, մի երիտասարդի մոտ ծնոտի լուրջ կոտրվածք էր», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ