02 12 2021

Փորձ է արվում ազատվել Զարուհի Նախշքարյանից․ Ալեքսանդր Կոչուբաև

Փորձ է արվում ազատվել Զարուհի Նախշքարյանից․ Ալեքսանդր Կոչուբաև

Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լուրեր են թափառում, որ զորացրված գիտնականը և որոշ մերձիշխանական բդխականներ նախապտրաստում են իրենց վաղվա դատավճիռը: Ըստ լուրերի՝ փորձ է արվում ազատվել Զարուհի Նախշքարյանից: Տիկին Նախշքարյանին ճանաչող, իր հետ շփված, իր նախագահությամբ դատավարության մասնակցածները կարող են փաստել, որ գործ ունենք բացառիկ պրոֆեսիոնալ անհատի հետ, ով այնպիսի որակով է արդրադատություն իրականացնում, որ մերժվելիս հլու-հպատակվում ես ու բողոքարկում ես այնքանով, որքանով: Առաջին անգամ անհեթեթ հիմնավորմամբ բարձրագույն դատական խմբակը (ոչ ամբողջությամբ իհարկե) խիստ նկատողություն հայտարարեց տիկին Նախշքարյանին և հիմա մասնավոր խորհուրդի նախկին դիրեկտոր Սաֆար Ստյոպյանի հաղորդման հիման վրա փորձ է արվում երկրորդ նկատողությունը տալ և դադարեցնել դատավորի լիազորությունները: Եթե մենք լուռ հանդուրժենք այս ամենը մեր հայցերը քննելու են իշխանական դվոռնիկները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ