Սա խայտառակ իրողություն է, նույն հիմքերով իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջնորդությունը քննվել է դռնբաց, հիմա դա տեղի է ունենում դռնփակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը:
«Ես իրավունք ունեմ մտածելու, որ ԲԴԽ դռների հետևում տեղի է ունենում անօրինական գործընթաց, հակառակ դեպքում պետք է տեղի ունենար պատշաճ ներկայացում, թե ինչու դռնփակ»,-ասաց նա:
Նշենք, որ ԲԴԽ-ն որոշում է կայացրել դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը քննել դռնփակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը