02 12 2021

Եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին

Եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի նիստերը կշարունակվեն մոտակա օրերին:


Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։


«Նիստը սկսվել է նախօրեին, բայց չի ավարտվել։ Հանդիպման ամսաթվի եւ վայրի մասին դեռեւս հստակ տեղեկատվություն չկա: Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել արդյունքների մասին»,–հայտնել են գրասենյակից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ