Ընդդիմության նկատմամբ հետապնդումները, կալանավորումները շարունակվում են։ Այսօր էլ ազատամարտիկ Աշոտ Մինասյանին կալանավորեցին, այս շրջանում կոնկրետ ի՞նչն է վախեցնում իշխանություններին։Ինչո՞ւ որևէ կերպ հանրավոր չի լինում իշխանականներին պատասխանատվության ենթարկել՝ հայհոյելու, զրպարտելու համար, իսկ իշխանության քննադատներին շատ հաճախ նաև օբյեկտիվ քննադատության համար պարտադիր պատասխանատվության են ենթարկում։ Իշխանասարում թշնամու հետքաշման մասին ապատեղեկատվությունը հատկապես մերձիշխանական շրջանակների կողմից ի՞նչ նպատակ ուներ։ Իրական պատերազմներին զուգահեռ միշտ տեղի են ունենում նաև տեղեկատվական պատերազմներ։ Այնպիսի տպավորություն է, որ այսօր ինչպես ուշադրություն չեն դարձնում մեր սահմաններին, այնպես էլ տեղեկատվական դաշտին։ Իրականում ի՞նչ իրավիճակ ունենք այս մասով։ Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը