Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԻՐԱՎԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Շուտով կլսենք նրա փաստաբանների խոսքը, կալանքի ապօրինի լինելու և կալանքի որոշումը բողոքարկելու մասին։Ամիսներով այս նույն շրջապտույտի մեջ են Արմեն Չարչյանը, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը և ուրիշներ։ Իհարկե, փաստաբաններն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում։ Բայց, արդյոք, պա՞րզ չի որ այս ամենը ոչ թե իրավական հարթության մեջ է , այլ՝ քաղաքական։ Պա՞րզ չի, որ վարչապետ կոչեցյալը,ՀՔԾ,ՔԿ, ԱԱԾ, Դատախազության , նաև ԲԴԽ միջոցով քաղաքական պատվերներ է իջեցնում՝ բռնել, կալանավորել, գործ հարուցել։ Այնպես որ, այս ամեն ինչի դեմ առաջին հերթին պետք է դիմադրել քաղաքական միջոցներով։ Իսկ հայտարարված դիմադրության տարբեր շարժումներն ի՞նչ եղան․․․Հաա, մոռացել էի՝ միայն սահմանադրական ճանապարհով․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը