30 11 2021

Բացառիկ դեպք․ Ռազմիկ Թևոնյանը լրագրողի հետ խոսեց բարեհամբույր, չնայած հրաժարվեց հարցազրույցից



Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ամբողջ եռանդով աշխատում է մարզի 4 քաղաքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների համար, որպեսզի հաղթեն ՔՊ-ականները: Ինչպե՞ս է գնահատում ընտրապայքարը, և հատկապես Մասիսում առաջադրված իր ընկերոջ՝ Սայեն Հայրապետյանի մասով ի՞նչ սպասելիքներ ունի․ մարզպետը խուսափեց պատասխանել Yerevan.Today-ի հարցին: Մարզպետարան էինք այցելել, որպեսզի մարզպետի ուղիղ պարզաբանումը ստանայինք նաև իր տեղեկալի քաղաքական ճնշումներով՝ Գոռավան համայնքում դպրոցի տնօրենի պաշտոնանկության աղմկահարույց փաստի առնչությամբ: Բայց պետք է նկատենք, որ լրագրողների հետ պարբերաբար կոնֆլիկտների մեջ հայտնվող մարզպետ Թևոնյանն այս անգամ բացառիկ վարքագիծ դրսևորեց, բարեհամբույր կերպով հրաժարվեց հարցազրույցից ու նստելով մեքենան՝ ճողոպրեց մարզպետարանից աշխատանքային ժամին, ինչ է, թե լրագրողը հեռանա մարզպետարանի շենքից:

Մանրամասն՝ տեսանյութում։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ